Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից 27 կողմ են վարչապետի պատոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրմանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը:
«27 պատգամավորներ ստորագրել են, թղթերը արդեն հանձնվել են Արարատ Միրզոյանին: Մեր խմբակցությունից պատգամավոր չեն ստորագրել, քանի որ հարգելի պատճառով բացակայում էին»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 45 կողմ, 55 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ:
Համաձայն ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովում վարչապետի չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 պատգամավորի ձայն: ՀՀԿ-ն ունի 58 պատգամավորական մանդատ և հայտարարել էր Փաշինյանին դեմ քվեարկելու մասին: