Դպրոցի հետնամասում անհայտ անձը դանակով հարվածել է երկու երիտասարդի

Մայիսի 2-ին ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ, 1999 թ. ծնված Դավիթ Ղ.-ն և 1998 թ ծնված Տարոն Հ.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, Գավառի թիվ 9 դպրոցի հետնամասում, վիճաբանության ընթացքում, անհայտ անձը դանակով հարվածել է վերջիններիս` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողները ճշտել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել