Կքանդվի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ավտոտնակը

Կառավարությունն այսօր որոշում կընդունի թույլատրել կրթության և գիտության նախարարության, Երևանի պետական համալսարանին առընթեր «Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն  իր միջոցների հաշվին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ քաղաք Երևան, Ազատության 2 նրբանցք 9 հասցեում գտնվող, հետագա շահագործման համար ոչ պիտանի (վթարային), 75.76 քառ. մետր մակերեսով ավտոտնակի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների իրականացման գործընթացը։

Ապամոնտաժման արդյունքում առաջացած պիտանի գույքը կօգտագործվի դպրոցի նոր մուտքի կառուցման և ցանկապատի ամրացման աշխատանքներում:

Աշխատանքների ավարտից հետո պետական գրանցման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ ծախսերը կատարվելու են «Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել