«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն իր գործունեությունը սկսելու է 2018 թվականի հուլիսի 1-ից, բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում բժիշկների և միջին բուժաշխատողների (բուժքույրեր և բուժակներ): Հիմնականում պահանջվում են ընդհանուր բժշկության, ընտանեկան բժշկության, ստոմատոլոգիական, հոգեբուժության և այլ ոլորտների մասնագիտացում ունեցող բժիշկներ:
Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ, որի գործունեության նպատակը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումն է: ՊՈԱԿ-ն ապահովելու է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում:
Աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-52), իսկ աշխատանքով հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ներկայացնել [email protected] էլ.փոստին: