Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին այսօր կեսօրից հետո հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները եւ առկա իրավիճակին լուծում գտնելու ողղությամբ ՀՀ նախագահի ջանքերը Սահմանադրության համաձայն` նոր ժողովրդավար կառավարության ձեւավորման նպատակով, որը բխում է ՀՀ քաղաքացիների շահերից:
Նախագահը տեղեկացրել է բարձր ներկայացուցչին նոր վարչապետի ընտրության վերաբերյալ այսօր՝ ավելի վաղ ձեռք բերված համաձայնության մասին, որը բարձր ներկայացուցիչը ողջունել է։
Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության աշխատակազմից: