Ծեծի հետևանքով տղամարդ է մահացել

Ապրիլի 29-ին, ժամը 20.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խ.Հայրիկի փողոցի 31 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել 1975 թ. ծնված Ալեքսանդր Կարաևը:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Արտաքին զննությամբ դիակի տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին, ժամը 00.20-ին, պարզվել է, որ Ա.Կարաևին մահանալուց մոտ 3 օր առաջ ծեծել և վնասվածքները պատճառել է 1972 թ. ծնված Գոռ Զ.-ն:
Գոռ Զ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել