Գնացքների երթևեկությունը կասեցված է մինչև գծերի արգելափակման վերացումը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը՝ մինչև արգելափակումների վերացումը:

Նախարարության և «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար առաջնահերթ է քաղաքացիների, ուղևորների և բեռների անվտանգությունը, որը անհնար է լիովին երաշխավորել ստեղծված պայմաններում՝ հաշվի առնելով գծերի արգելափակումներն ու միջամտությունը երկաթուղային տրանսպորտի աշխատանքին:

Գնացքների շարժը կասեցված է նաև երկաթուղային գծերն արգելափակած քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ հնարավոր վտանգի դեպքում երկաթուղային տրանսպորտը չի կարող անհապաղ կանգնել. մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր:

Կոչ ենք անում չխոչընդոտե՛լ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային տրանսպորտի բնականոն աշխատանքը և պահպանել անվտանգության կանոնները:

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների և բեռնափոխադրողների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել