Հանրահավաքի որոշ վայրերում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում, երթեւեկում են բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում քաղաքացիների խմբեր կան, որոնց մեջ զգալի թիվ են կազմում անչափահասները:
Այս մասին տեղեկացնում էն ոստիկանությունից։
Ցուցարարների այդպիսի գործողությունները ուղևորափոխադրման կանոնների կոպիտ խախտում լինելուց զատ, ուղղակիորեն վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը:
Մարդաշատ վայրում ծանրաքաշ ու մեծ ծավալով բեռնատարների երթևեկն ինքնին վտանգավոր է, իսկ երբ թափքում մարդկանց մեծ խմբեր կան, վտանգը բազմապատկվում է, հատկապես անչափահասների համար, որոնք հաճախ չեն գիտակցում, թե ինչպիսի ողբերգությամբ կարող են ավարտվել նման իրավիճակները:
Բեռնատար մեքենաներով գործողության կազմակերպիչներին կոչ ենք անում մարդկանց և առաջին հերթին անչափասներին իջեցնել թափքերից, մարդաշատ տարածքներից անհապաղ հեռացնել բեռնատար մեքենաները և այսուհետ ձեռնպահ մնալ այդ կարգի վտանգավոր և անկանխատեսելի գործողություններից: