ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը շարունակում են 24 ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը: Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել և ճիշտ ժամանակին»: