«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ այսօրվա քվեարկության ու երկրում սպասվող հետագա զարգացումների մասին

«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ այսօրվա քվեարկության ու երկրում սպասվող հետագա զարգացումների մասին.

«Սիրելի՛ հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում:

Այսօր հերթական անգամ եւ վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը եւ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների եւ նրա կամքի արտահայտողները չեն:

«Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար:

Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում եւ հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝

– պայքարը թեւակոխում է վճռորոշ փուլ,

– Հայաստանում համակարգային փոփոխություններին այլընտրանք չկա,

-ողջ ժողովուրդը՝ գործընկեր կուսակցությունների հետ մեկտեղ, պետք է շարունակի խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքարը մինչեւ վերջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել