Մենք դեմ ենք քվերակելու Նիկոլ Փաշինյանին. Վահրամ Բաղդասարյան

Քիչ առաջ Ազգային ժողովում վերջին ելույթն ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և հայտնեց, որ դեմ են քվերակելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ վարչապետի պաշտոնում:

Նա հայտնեց, որ համաձայն են հնչող քննադատությունների հետ և համաձայն են նոր քայլերի հստակ անհրաժեշտության վերաբերյալ, հաշվի են նստել շարժման հետ և պատասխանել են կուսակցության ղեկավարի հրաժարականով:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Ազգային ժողովում վարչապետի չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել