«Թաղման թափորը դիակը եկեղեցի չէր կարողանում հասցնել». Արփինե Հովհաննիսյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հատուկ նիստում իր ելույթի ժամանակ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե սիրո և հանդուրժողականության մթնոլորտ ասվածը միայն շարժման մասնակիցների՞ն է վերաբերում. «Ես երբ քաղաքականություն էի մտնում, ապա ենթադրում էի, որ լինելու է սուր քննադատություն, լինելու են վիրավորանքներ, և այսօր այդ պատճառով չէ, որ խոսում եմ: Բայց ես ունեմ սկզբունքներ և համոզմունքներ և ես ուզում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը իմ նկատամամբ ունեցած հարգանքը, իսկ ես գիտեմ, որ պարոն Փաշինյանը իմ նկատմամբ հարգանք ունի, որովհետև դա փոխադարձ է: Դուք  իրո՞ք կարծում եք, որ հայհոյանքների, զանգերի սպառնալիքների…քիչ առաջ պարոն Միրզոյանն էլ: Պարոն Միրզոյան, ինչո՞ւ ես այդպես խոսում, սպառնում»:

Միրզոյանը սակայն պատասխանեց, որ դա ոչ թե սպառնալիք էր, այլ սթափության կոչ. «Հիմա հրապարակում լիքը ուսանողներ կան: Ես 2000-ից ավելի ուսանողների դասախոս եմ, թե՛ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, թե՛ իրավաբանության: Շնորհակալ եմ Ձեզ, պարոն Փաշինյան, որ այդ երեխաները այս շարժման շնորհիվ հասկացել են, որ պետք է պայքարեն նաև հանուն գաղափարի: Ընկեր Հովհաննիսյանը ձեզ մի բան է խնդրում: Ոչ թե էմոցիայով, այլ սթափությամբ, այլ մտածելով և գաղափարով լսեք, թե ինչի համար ենք մենք առաջ գնալու»:

Արփինե Հովհաննիսյանը հարցով դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Դուք կարծում եք, որ օրենքի խախտում չի եղել, երբ իմ ընտանիքի անդամի հոգեհանգիստն ու թաղումն էր և թաղման թափորը դիակը եկեղեցի չէր կարողանում հասցնել, որովհետև ճանապարհը փակել էին»:

Պատգամավորը հորդորեց բաց աչքերով նայել իրականությանը և գիտակցել, որ զոհասեղանին շատ բան է  դրված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել