Դուք կարող եք լինել մեր ընկերները, եթե ձեզ ճիշտ պահեք. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցավ Արարատ Միրզոյանը:

Նա դիմեց խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող բոլոր պատգամավորներին. «Սիրելի մարդիկ, որքան էլ զարմանալի լինի, ես եկել եմ իմ ելույթով ձեզ օգնելու: Հանրապետության հրապարակում հիմա դրված է մի մեծ էկրան, որտեղ մի քանի հարյուր հազար մարդ նայում է ձեզ: Նրանք իմանալու են, թե ինչպես եք քվեարկելու, որովհետև Մեղրից մինչև Աշոցք փողոցներում, սրճարաններում նայում են ձեզ և ուզում են մի բան, որ դուք քվերակեք Նիկոլ Փաշինյանի օգտին»:

Պատագամավորը նշեց, որ յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու քվերակության համար և կոչ արեց մտածել, թե արդյո՞ք իրենց տված քվեն բարոյականության սահմանները չի անցնելու:

«Դուք նայելու եք այդ մարդկանց աչքերին, և այդ ժամանակ ձեր կողքին չեն լինելու Սերժ Սարգսյանը, ձեր պատգամավորները: Դուք կարող եք լինել մեր ընկերները, եթե ձեզ ճիշտ պահեք: Եթե Ձեզ համար կարևոր չէ այս զինանշանը և դրոշը, ապա մտածեք ձեր անհատական որոշման բարոյական կողմի մասին: Դուք միաձայն չեք քվերակելու: Մենք միևնույն է՝ հաղթելու ենք, եթե այսօր Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, ապա կընտրեք 7 օր հետո, եթե չընտրեք, ապա նոր ընտրութուններ են լինելու և այդ ժամանակ ընտրակեղծիքները չեն աշխատելու»,-նշեց Միրզոյանը:

Պատագամավորը կոչ արեց հիշել, որ բոլորի անունները մնալու են պատմության մեջ, սակայն պարզ չէ, թե ինչ ենթատեքստով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել