«Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվերակել պարոն Փաշինյանին». Աղվան Վարդանյան

Այս պահին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն իր ելույթում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած  պատասխանները չեն բավարարել իրեն հատկապես արատքին քաղաքականության վերաբերյալ.

«Այո, անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը: Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, ես հավատում եմ նրա ձգտումների անկեղծությանը, այսօրվա ելույթն ու հարցերի պատասխանն այդ են վկայում, բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում: Ես վտանգի կանխազգացում ունեմ այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ սցենարի ծալքեր չեն: Վստահ եղեք, ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

«Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվերակել պարոն Փաշինյանին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել