«Ես Նիկոլի հանդեպ անձնական բան չունեմ, Նիկոլին հարգում եմ, Նիկոլը լավ տղա է». Գևորգ Կոստանյան

Այսօր՝ մայիսի 1-ին, ՀՀ վարչապետի ընտրության օրը, Ազգային ժղոովի հատուկ նիստում ելույթ ունեցավ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյան և նշեց, որ վարչապետի ընտրության հարցը դադարել է կուսակցական կամ քաղաքական լինելուց:

Գևորգ Կոստանյանը խնդրեց պատասխանել ընդամենը 1 հարցի, թե արդյո՞ք կարող է Նիկոլ Փաշինյանը ստանձնել վարչապետի պաշտոնը և արդյո՞ք  բոլորի ակնկալիքները կբարարարվեն դրանով:

«Նկատի ունենալով, որ ես ինքս կուսակցական չեմ, հետևաբար, իմ ընտրությունը կատարելու համար ես հիմք եմ ընդունել բացառապես իրավական չափանիշները: Հիմք եմ ընդունել այն հանգամանքը, թե արդյո՞ք մեր գործընկեր Նիկոլը Փաշինյանը կարողանում է կազմակերպել, կառավարել և ղեկավարել հանրահավաքը և պատասխանատվություն կրել դրա համար: Բարեբախտաբար, թե ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը կառավարման ոլորտում ընդհանրապես փորձ չունի»,-նշել է նախկին գլխավոր դատախազը:

Նա իրավական տեսակետից չափանիշ է ընդունել հավաքների ընթացքում ճանապարհները փակելու գործընթացը, որը ողջունվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Մենք ականատես ենք եղել, որ մեր գործընկերը մեր ժողովրդին ներկայացնում էր, որ հավաքը օրինական է, ճանապարհ փակելը, որպես քաղաքացիական անհնազանդության դրսևորում իրավաչափ է և դա մեր ժողովրդից շատերի մոտ առաջացրել է համոզմունք, որ եթե գործողությունները օրինական են, հետևաբար՝ իրավական են, հետևաբար՝ ողջունելի: Բայց եթե նկատեցիք, մեր գործընկերը շատ համառ հետևողականությամբ խուսափեց ճանապարհը փակելու մասին քննարկումից»,- Գևորգ Կոստանյանը նաև նշեց պատասխանից խուսափելու պատճառները:

Նա նշեց, որ հանրահավաքի իրավունք, իհարկե, ՀՀ-ում ունեն բոլորը. «ժողովրդավար պետություն ենք, այո, մեր ժողովուրդը հանրահավաք էլ պետք է անի, բայց կոնկրետ ճանապարհ փակելու հետ կապված և՛ ես, և՛ իմ գործընկերները ասել ենք, որ դա կոնկրետ իրավիճակում ակնհայտ ապօրինի է»:

Ելույթի վերջում Գևորգ Կոստանյանը եկավ այն համոզման, որ Նիկոլ Փաշինայնը պատրաստ չէ ստանձնել պետության ղեկը. «Ես Նիկոլի հանդեպ անձնական բան չունեմ, Նիկոլին հարգում եմ, Նիկոլը լավ տղա է»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել