«Նիկոլը որ գնաց իշխանություն, բա ընդդիմադիր ո՞վ ա լինելու, մնում եմ մենակ ես». Սեդրակ Սարոյան

Ազգային ժողովի հատուկ նիստում այս պահին ելույթ է ունենում Սեդրակ Սարոյանը (հայտնի է նաև Սեյրան Սարոյան անունով): Քննարկվում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հարցը:

«Ես չէի ուզում խոսել, բայց այս կրիտիկական պահին չեմ կարող չխոսել, որովհետև այս պետությունը հենց այնպես չի ստեղծվել, այս պետությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մի թիզ հող գրավելու համար հարյուրավոր ընկերներ ենք կորցրել: Ժողովուրդ կա, որ այսօր շատ պրոբլեմներ ունեն, փորձեցին իրենց քայլը անել»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ քայլը արվեց և ասվեց, որ Սերժ Սարգսյանը խանգարում է՝ մոռանալով նրա բոլոր արած գործերը. «Չկա մարդ, որ աշխատի ու չունենա սխալներ»:

Սեդրակ Սարոյանի նշեց, որ այսօր ժողովուրդը իրավունք չունի բախման գնալու. «Ամեն ինչ կապեցիք Սերժ Սարգսյանի հետ, էդ մարդը ասեց՝ ես գնացի, աթոռն էլ Ձեզ, սաղ էլ ձեզ: Բանից դուրս էլ գալիս, որ Սեյրան Սարոյանն ա մեղավոր, բայց բանից դուրս էկավ, որ պաշտոնակռիվ ա գնում արդեն: Տենց չի կարելի: Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, իրա նման ընդդիմադիր չկա: Նիկոլը որ գնաց իշխանություն, բա ընդդիմադիր ո՞վ ա լինելու, մնում եմ մենակ ես: Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր: Տենց ո՞նց կլինի»:

Սարոյանը կոչ արեց բոլորին կրակի վրա յուղ չլցնել. «Ոչ թե սկսենք իրար նեղացնել, այլ պետք է մտածենք, թե սրա տակից ո՞նց պիտի դուրս գանք: Հանդուրժողական եղեք, նստենք և մտածենք: Իշխանությունը հասկացավ, որ ժողովուրդը ուժ ա, իշխանությունն էլ հասկացավ, որ ժողովրդի տեղը խաղալ չի կարելի: Չի կարելի, հորս արև»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել