Մայիսի 1-ին, ժամը 2.45-ին, ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին վթար է տեղի ունեցել: Հայտնում են ոստիկանությունից:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ում գտնվող, 1997 թ. ծնված Թաթուլ Ֆերոյանը, 2000 թ. ծնված Գրիշա Մովսիսյանը, 2000 թ. ծնված Նարեկ Ամիրխանյանը տեղում մահացել են, և ևս 3 երիտասարդ և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: