Արա Բաբլոյանը բողոքի ակցիա արեց Նիկոլ Փաշինյանի դեմ

Ազգային ժողովի հատուկ նիստն է ընթանում, որի օրակարգային հարցը ՀՀ վարչապետի ընտրությունն է:

Նիկոլ Փաշինյանը պատասխանելով այն հարցին, թե ինչու են նաև դպրոցականներ ներգրավվում իր կողմից նաախձեռնած քաղաքացիական անհնազանդության գործողություններին ու հանրահավքներին, պատասխանեց, որ երեխաները նույնպես խաղաղ հավաքների մասնակցության սահմանադրական իրավունք ունեն:

Ի պատասխան արտահերթ խոսքի իրավունք վերցրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և ասաց, որ այդ պատասխանի համար որպես բողոք 10 րոպեով կլքի նիստերի դահլիճը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել