Չեմ ճանաչում Սաակաշվիլիին և Նավալնիին. Նիկոլ Փաշինյան

Այս պահին շարունակվում է Ազգային ժողովի հատուկ նիստը, որի օրակարգում վարչապետի ընտրությունն է: Միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին Տաճատ Վարդապետյանը դիտարկում արեց, թե Վրաստանի նախկին նախագահ և հակառուսական ընդգծված դիրքորոշում ունեցող Միխեիլ Սաակաշվիլին ցնծությամբ ուրախանում է Նիկոլ Փաշինյանի հաջողությամբ, և արդյո՞ք սա կարող է նշանակել, որ ակնկալիքներ ունի Հայաստանում նոր իշխանության դեպքում ապահովել իր վերադարձը Վրաստան:

Փաշինյանը պատասխանեց, որ արդեն իսկ նման դիտարկումներ եղան նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու անունի հիշատակմամբ. «Ուզում եմ ասել, որ անձամբ չեմ ճանաչում Մ. Սաակշվիլին, երեբք ուղիղ կամ միջնորդավորված շփում չեմ ունեցել նրա հետ: Անձամբ չեմ ճանաչում Ա. Նավալնիին, երեբք ուղիղ կամ միջնորդավորված շփում չեմ ունեցել նրա հետ: Եվ այսքանով այդ հարցը վերջանում է»:

Մ. սաակաշվիլիի Վրաստան վերադառնալու հարցը Վրաստանի ներքին և Սաակաշվիլլի անձնական գործն է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ փոխզիջումային քաղաքականությունից, Փաշինյանը պատասխանեց, որ դա չի նշանակում Ադրբեջանի հոխորտանքներին պատասխանել, թե պետք է փոխզիջումների գնալ, դա ընդհակառակը՝ ծիծաղելի իրավիճակում է դնում Հայաստանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել