Այսօր ԱԺ հատուկ նիստում, որի օրակարգային հարցը ՀՀ վարչապետի ընտրությունն է, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց տվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Մարինա Մարգարյանը.
«Այսօր մեր երկրում, առոջապահության ոլորտում ունենք բազմաթիվ մտահոգիչ խնդիրներ, որոնց սակայն Դուք չեք անդրադարձել ֆրանկցիաներչի հետ հանդիպման ժամանկ և Ձեր ելույթներում: Այդ խնդիրները վերաբերում են դեղատոմսերի ձևերի և դեղերի բաց թողման կարգին, առողջապահական համակարգի ներդրմանը, անվճար բժշկական օգնություն ստանալուն, պետպատվերի շրջանակներում անարդար բաշխումներին: Այս խնդիրների առկայության պայմաններում 2018 թվականին առողւջապահության բյուջեն 5 միլիարդ դրամով կրճատվել էր, ինչը խնդրահարույց է դառնում: Ի՞նչ բարեփոխումներ եք Դուք մախատեսում առողջապահության ոլորտում և ընդհանրապես ուզում եմ իմանալ առողջապահության ոլորտի Ձեր տեսլականը»:
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ փաստ է՝ առողջապահության ոլորտում խայտառակ իրավիճակ է հաստատված. «Մենք շատ երկար ժամանակ է՝ հանգում ենք այն իրավիճակին, երբ քաղաքացիները ամիսներով հերթագրված չեն կարողանում ստանալ այն ծառայութունը, որը կենսական նշանակություն ունի մարդու համար: Ընդհանուր առմամբ՝ առողջապահության ոլորտի խնդիրները կապված են 3 ուղղության հետ. առաջինը՝ էֆեկտիվությունը, երկրորդը՝ կոռուպցիոն ռիսկերը, երրորդը՝ ֆինանսական միջոցների սահմանափակությունը: Ես համարում եմ, որ այս 3 ուղղությունների որևէ մեկի չլուծման պարագայում մենք խնդիրները չենք լուծի: Մենք տեսնում ենք հնարավորություն, որ առաջիկայում պետբյուջեի միջոցները 30 տոկոսով կավելանան: Ինչը նշանակում է, որ համամասնորեն կարող են ավելանալ նաև բյուջետային ծախսերի ուղղությունները, այդ թվում՝ առողջապահական համակարգում: Դեղատոմսերի հետ կապված: Այդ խնդիրը վերջին շրջանում շատ հաճախ է քննարկվում և գաղտնիք չէ, որ դա որոշակի խնդիրներ է առաջացնում: Բայց պետք է խոստովանել, որ առանց դեղատոմսերի համակարգը արտահայտում է այն, թե ինչ պետք է լինի: Դեղերի նկատմամբ պետք է լինի պատշաճ հսկողություն»:
Առողջապահական ապահովագրության մասին խոսելով՝ նա ասաց. «Առողջապահական ապահովագրությունը կարող է դառնալ հասանելի: Մենք որոշումները և մեխանիզմները ներդներլիս պետք է ոչ թե հապճեպ գործողություններ անենք, այլ մանրամասն պլանավորենք, փորձաքննության ենթարկենք»: