«Եղբայրներ և քույրեր, սա ձեր ազատագրման ժամն է». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին

Ներկայումս Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը, որի օրակարգային հարցը ՀՀ վարչապետի ընտրությունն է: Այս պահին ելույթ է ունենում վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթում դիմելով պատգամավորներին, ասաց, որ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելը կարող են բերել անկանխատեսելի և անցանկալի հետևանքների: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը. «Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ, որովհետև ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ՝ բառիս ուղիղ իմաստով»:

Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը դիմեց նաև ՀՀ քաղքացիներին. «Սիրելի հայրենակիցներ, Ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ: Մի մնացեք տանը և այս պահին դուրս եկեք փողոց և ուղղություն վերցրեք դեպի Հանրապետության հրապարակ: Հեղեղեք Երևանի և հանրապետության մյուս քաղաքաների փողոցները և հրապարակները: Ժողովուրդը այսօր չի կարող տանուլ տալ իր փառապանծ հաղթանակը, իր ապագան»:

Ազգային ժողովի պատգամավորներին դիմելով, ասաց. «Եղբայրներ և քույրեր: Սա ՀՀ քաղաքացիների և ձեր ազատագրման ժամն է»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել