«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել։

«Անհանգստացած լինելով վերջին ժամերին ստացվող տեղեկություններով` ՕԵԿ քաղաքական խորհուրդը հայտարարում է իր ամբողջական աջակցությունը ժողովրդային շարժմանը և կոչ է անում իր բոլոր կառույցներին անհապաղ միանալ այս րոպեներին Հանրապետության հրապարակում հավաքված մեր հայրենակիցներին: Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցություններին` անվերապահորեն աջակցել ժողովրդական շարժմանը և ապահովել Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում:

Դիմում ենք Նիկոլ Փաշինյանին` սահմանադրության և օրենքներով նախատեսված կարգով նախաձեռնել հրատապ օրենսդրական փոփոխություններ, վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը, կատարել այլ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և նախաձեռնել արդար ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կապահովի Հայաստանի ազատ ու բարեկեցիկ զարգացումը:

Շնորհավորում ենք հայ ժողովրդին մայիսի 1-ի և այս զարթոնքի առիթով», – ասված է ՕԵԿ հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել