Կազմակերպելու ենք ֆորումներ, որպեսզի ցանկացողները կարողանան ներկայացնել փոփոխությունների առաջարկներ. Լենա Նազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը գրել է, որ նոր Հայաստանի կերտումը նույնպես պետք է լինի հազարավոր մարդկանց մտքի ու ձեռքի աշխատանքը:

«Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունեն կամք ու եռանդ հետևողականորեն իրականացնելու մեծ և կարևոր փոփոխություններ Հայաստանում, և անչափ ուրախ ենք, որ այս գործում իրենց մասնակցությունն են ուզում ունենալ նաև Հայաստանում և Սփյուռքում տարբեր ոլորտներում հայտնի ու հաջողությունների հասած մասնագետներ, մտածող ու երազող քաղաքացիներ:

Մեզ համար իրապես կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը, գիտելիքը, փորձը և երազանքը և, մեր պարտավորությունն է ստեղծել հարթակ, որպեսզի յուրաքանչյուրը իր փոփոխությունների առաջարկը պատշաճ կերպով ներկայացնելու հնարավորություն ունենա:

Այդ իսկ նպատակով շուտով կազմակերպելու ենք ֆորումներ, որպեսզի ցանկացողները կարողանան ներկայացնել իրենց և իրենց փոփոխությունների ծրագրերն ու առաջարկները»,- գրել է պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել