«Ես իմ կարծիքը և դիրքորոշումը արդեն ձևավորել եմ». Գևորգ Կոստանյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցությունն այսօր հանդիպել է վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը սակայն ներկա չէին  Գևորգ Կոստանյանը, Միհրան Պողոսյանը, և այլք:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Գևորգ Կոստանյանը նշեց, որ հանդիպման իմաստը այն էր, որ դիրքորոշում ձևավորեն վարչաապետի ընտրելու հարցում. «Ես իմ կարծիքը և դիրքորոշումը արդեն ձևավորել եմ: Հետևաբար, այդ հանդիպման անհրաժեշտությունը չկար»:

Նշենք, որ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ դեմ է քվերակելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Իսկ մեր հարցին, թե արդյո՞ք մտադրությունը չի փոխել, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Վաղը ամեն ինչ պարզ կլինի»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել