«Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց». Արմեն Աշտոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Որևէ ուղղությամբ պոտենցիալը ճշգրիտ և ամբողջությամբ չի օգտագործված և դա մենք կփորձենք անել»,-նշեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին՝ Եվրամիության հետ հետագա հարաբերություններին և ԵՏՄ-ի վերաբերյալ:

Աշոտյանը  սակայն Փաշինյանին հիշեցրեց նրա պատգամավորական գործունեության ընթացքում արած հայտարարությունները. «Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին ասում էիք, թե ԵՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է. գազը կանջատեն, թուրքերին բաց կթողնեն մեր վրա», «ԵԱՏՄ-ն Հայաստանին բացի վնասից ոչ մի օգուտ չի բերել», «ԵԱՏՄ անդամակցումից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել»»։

Իսկ վերջում ՀՀԿ կուսակցության փոծնախագահը նշեց.  «Երբ Հայաստանի ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս և ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, այս բոլոր այդ հարցերի պատասխանը կարելի էր փակել, ասելով, որ այս դեպքում Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել