Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է. նա խոսել է Մարտի 1-ի մասին

Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Մարտի 1-ի գործի մասին և ասել, որ այդ գործի բացահայտումը կարևորագույն խնդիրներից է. «Մեր պատմության այդ էջը պետք է ամբողջական բացահայտվի»։

Նա նշել է, որ այսօրվա իր կարգավիճակից ելնելով հայտարարություններ չի կարող անել, բայց նրան տեսակետը բոլորին է հայտնի:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին «Ելք» խմբակցությունը լսումներ էր կազմակերպել խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված: Բացի այդ ԱԺ հայտարարության տեքստ էր դրել շրջանառության մեջ, որը ԱԺ-ում մերժվեց: Փաշինյանը նաեւ դիմել էր գլխավոր դատախազին՝ պահանջելով հարցաքննության կանչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել