Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ապրիլի 27-ին նոր որոշումներ է ընդունել, որոնց համաձայն՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ – գլխավոր հաշվապահ Սվետլանա Ժորայի Վարդևանյանին (պաշտոնի անձնագիր՝ N 45, պաշտոնի ծածկագիր՝ 02-2.2-45) 2018 թվականի ապրիլի 27-ից՝ մինչև 6 ամիս ժամկետով նշանակել ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետին փոխարինող՝ նրան վճարելով աշխատավարձի տարբերությունը՝ որպես լրացուցիչ վճար:
- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Հայկ Գևորգի Մալխասյանին (պաշտոնի անձնագիր՝ N 184, պաշտոնի ծածկագիր՝ 02-2.1-22) 2018 թվականի ապրիլի 27-ից՝ մինչև 6 ամիս ժամկետով նշանակել իրավաբանական վարչության պետին փոխարինող՝ նրան վճարելով աշխատավարձի տարբերությունը՝ որպես լրացուցիչ վճար:
- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Լևոնի Ալեքսանյանին (պաշտոնի անձնագիր՝ N 163, պաշտոնի ծածկագիր՝ 02-2.2-60) 2018 թվականի ապրիլի 27-ից՝ մինչև 6 ամիս ժամկետով նշանակել անձնակազմի կառավարման վարչության պետին փոխարինող՝ նրան վճարելով աշխատավարձի տարբերությունը՝ որպես լրացուցիչ վճար: