«Այն քայլերը, որոնք անհրաժեշտ կլինեն ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար, այդ քայլերը կարվեն: Դա չի նշանակում, որ հիմա ես խոսում եմ կոնկրետ սցենարի մասին»: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ բացառում է, որ իրենք կադրային խնդիրներ ունենան, իսկ ՀՀԿ-ի հետ աշխատելու մասին խոսելով նշեց. «Քննարկումների արդյունքում կկայացվեն որոշումներ: Ես ասել եմ, որ հույս ունեմ, որ վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։ Դա է կարեւորը աշխատանքային մթնոլորտ ձեւավորելու համար»:
Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո առաջիկա 15-օրում պետք է ձևավորվի կառավարություն, որից հետո 20-օրյա ժամկետում իրենք կներկայացնեն կառավարության ծրագիրը: