ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «ՆՏՎ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով հայաստանյան քաղաքական գործընթացներին, ասել է.
«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը: Տվեք ինձ իշխանություն հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու տաս: Կոնկրետ մարդիկ են, խորհրդարանը, պատգամավորները, նրանք նույնպես ունեն ինքնասիրություն: Եվ ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, շանտաժը մեծաթիվ մարդկանց ծայրահեղություն է»:
Ռոբերտ Քոչարյանը հորդորել է Հայաստանում տեղի ունեցածը Մայդանում տեղի ունեցածի հետ չհամեմատել. «Հերթական բողոքի ակցիայից հետո երիտասարդները հավաքվել են և մաքրել Հանրապետության հրապարակը: Ցույցերի ամբողջ էմոցիոնալությունը հաշվի առնելով՝ ժողովուրդը ագրեսիվ չէ: Երևանի փողոցներում չկա ոչ մի կոտրված ցուցափեղկ, վառված մեքենա, նույնիսկ՝ խարույկ»,-նշել է նա: