Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում «Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ մի բան չի սպառնում, այլև այդ հարաբերությունները իրապես զարգանալու են։
«Այսօր շատ արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ։ Մեր հանդիպումը անցել է շատ ջերմ մթնոլորտում։ Մենք բաժանվել ենք որպես բարեկամներ՝ արձանագրելով, որ քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն չի սպառնում, այլև այդ հարաբերությունները իրապես զարգանալու են, խորանալու են, և ՀՀ պետական ու ազգային շահերը այս համատեքստում միայն ու միայն առավելություններ են ստանալու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ Հայաստանը զարգացնելու է իր հարաբերությունները բոլոր ուղղություններով, Եվրամիության, ԱՄՆ-ի, Վրաստանի, Իրանի հետ. «Դրա համար կան բոլոր նախադրյալները։ Վերջին տասը օրվա ընթացքում Հայաստանի միջազգային հեղինակությունը կրկնապատկել ու քառապատկել եք»,- նշել է նա։
https://www.facebook.com/Iravabannet/videos/1225350760901340/