Վերջին 2 օրերին ՀՀ քաղաքացիներին հաջողվեց վերջնականապես և անշրջելիորեն բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Այս մասին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ օրը, ապացուցում է, որ ՀՀ-ում թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության հաղթանակն էր և այն անշրջելիորեն անշրջելի է: Ճանապարհներին մենք ստիպված էինք մի քանի տասնյակ անգամ դադար առնել, որովհետև այդ ճանապարհների ճամփեզրին ընկած բոլոր գյուղերի բնակիչները տասնյակ, հազարավոր մարդկանցով փակել էին ճանապարհը՝ տոնելու համար ՀՀ քաղաքացիների հաղթանակը: Այս հաղթանակի արդյուքները անշրջելիորեն ճանաչվելու են»,-նշեց վարչապետի թեկնածուն:
Նիկոլ Փաշինյաննը հիշեցրեց, որ հիմա արդեն ԱԺ երեք խմբակցությունները, ՀՅԴ-ն, «Ելք»-ը, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը հայտարարել են, որ մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններում քվեարկելու են «ժողովրդի թեկնածուի» օգտին. «ՀՀԿ-ն որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչը նշանակում է, որ կա չափազանց մեծ հավանականություն, որ ՀՀԿ-ի մեծ մասը կքվերակի ձեր նախընտրած թեկանծուի օգտին, ինչը նշանակում է, որ մենք մայիսի 1-ին ունենք հնարավորություն մեր «դե ֆակտո» արձանագրած հաղթանակը արձանագրվել նաև «դե յուրե»:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1225350760901340/