«Հրաշք պահ է». Արսինե Խանջյանը՝ Հանրապետության հրապարակում

«Հրաշք պահ է: Իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, իմ շատ սիրելի Հայաստանի քաղաքացիներ, եթե միայն իմանաիք այս վերջին 3 օրվա ընթացքում իմ ապրած զգացումները: Անբացատրելի են»,-այսպես սկսեց իր խոսքը հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում չգտնվելով սփյուռքահայերը չեն հասկանում, թե ինչ արեց ժողովուրդը այսքան ժամանակ. «Ինչ հեղափոխություն բերեցիք ասպարեզ: Մենք նախկինում ձեր ուժը, կամքը չէինք զգում: Ձեր վճռական մոտեցումը և հավատքը, որ՝ այո, կարելի է բան փոխել Հայստանում: Չէի կարող հասկանալ, մինչև այստեղ չգայի: Ձեր հեղափոխությունը դուք կատարեցիք, ձեր կամքով, ցանկությամբ, յուրաքանչյուրդ ձեր խոսքով, ձեր հույսով և հավատքով, որ՝ այո, մեր երկիրը ապագա ունի:

https://www.facebook.com/Iravabannet/videos/1225343287568754/?notif_id=1524991846122007&notif_t=live_video_explicit

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել