Կառավարության աշխատակազմին ամրացված գույքը կվաճառվի «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ»-ին

Կառավարության որոշմամբ՝ թույլատրվել է կառավարության աշխատակազմին ամրացված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 11 հասցեում գտնվող՝ 9562.8 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 1.251 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Տարածքն արժե  600 միլիոն դրամ, ներառյալ 1.251 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 133 միլիոն 982 հազար դրամ:

Սահմանվել է, որ գնորդը գույքի արժեքը պետք է վճարի արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել