Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Երբ որ կլինեն պաշտոնական առաջադրումները, կլինի նաև «ՀՀԿ» խմբակցության որոշումը: Այս մասին այս մասին ասաց «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նրանց հանդիպումից հետո հայտարարել էր, որ կա նախատրամադրվածություն չխոչընդոտել «ժողովրդի թեկնածու»ի ընտրությանը:

«Երբ որ խմբակցությունը կհավաքվի, այդ ժամանակ որոշումը կկայացնենք: Առանց խմբակցության հավաքվելու որևէ հայտարարություն չեմ անելու: ՀՀԿ-ը կհստակեցնի իր որոշումը՝ ծանոթանալով բոլոր խմբակցությունների դիրքորոշումների հետ»,-ասաց նա:

Իսկ սուրճի սեղանի շուրջ, Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ նրանք ընդամենը հոգնածության և առողջության մասին են խոսել:

Հարցին, թե արդյոք միասնաբար են քվեարկելու, նա ասաց, որ իրենք միասին պետք է որոշում կայացնեն, քանի որ դա առանձին որոշման հարց չէ:

«Միանձնյա որոշում չի կայացվելու»,- ասաց Բաղդասարյանը:

Իսկ թե երբ է խմբակցության նիստը լինելու, ֆրակցիայի ղեկավարն ասաց, որ ամենայն հավանականությամբ՝ երբ որ կլինեն պաշտոնական առաջադրումները, այդ ժամանակ էլ կլինի խմբակցության որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել