Նիկոլ Փաշինյանը հանդիպման է Վահրամ Բաղդասարյանի հետ

Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում սակայն «Ելք» խմբակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այդ հանդիպման վերաբերյալ հստակ տեղեկություն չունի: Իսկ եթե հանդիպում են, ապա նպատակը միայն մեկն է՝ պայմանավորվել վաղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամի և տեղի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել