Ազգային ժողով այս պահին ընթանում է «Ելք» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռուսաստանի Դաշնության պատգամավորների հետ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը:
Հանդիպմանը մասնակցում են խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը։
Ռուսական կողմից խումբը գլխավորում է Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը։
Նա նաև նշեց, որ պատգամավորները քննարկում են ստեղծված իրավիճակը և հնարավոր լուծումները: