Այսօր Ազգային ժողովի «Ելք» և «ՀՀԿ» խմբակցությունների միջև պլանավորված հանդիպումը չի կայանա: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանն:
«Այսօրվա հանդիպումը չեղարկվել է: Հավանաբար այն կկայանա վաղը՝ օրվա երկրորդ կեսին: Տեղը դեռ պարզ չէ»,-նշել է նա: