Այս 3 օրը պինդ կանգնեք, ուժեղ եղեք, որ մեր հաղթանակը դարձնենք դեյուրե հաղթանակ. Նիկոլ Փաշինյան

Այսուհետ չի լինելու այնպես, որ Հայաստանում իշխանությունը խեղճացնի ժողովրդի, ստիպի, որ սեփական ժողովուրդն լքի իր հայրենքիը, արտագաղթի: Այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Ծիլքար գյուղում, որտեղ չնախատեսված կանգառ եղավ: Նշենք, որ նա իր համախոհների հետ ավտոերթով Երևան են վերադառնում Վանաձորից, որտեղ այսօր հանրահավաք էր անցկացվել:

«Այս հաղթանակը ձեր ձեռքից ոչ մեկ չի կարող վերցնել: Մնացել է 3 օր: Այս 3 օրը պինդ կանգնեք, ուժեղ եղեք, որ մեր հաղթանակը դարձնենք դեյուրե հաղթանակ»:,-նշեց նա:

Մեր ավտոերթը հիմա: Եվ էլի չնախատեսված հանդիպում Ծիլքար գյուղում։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 28. April 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել