Արդյո՞ք այս ներքաղաքական ճգնաժամը լուծվելու է, թե՝ շարունակվելու: Այս մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսեց այսօր՝ ապրիլի 28-ին՝ Վանաձորում ընթացող հանրահավաքի ժամանակ:
«Եթե մայիսի 1-ին վարչապետ ընտրվեց որևէ ուրիշ մեկը, քան ժողովրդի թեկնածուն, ուրեմն, ՀՀ-ում և Սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալով»,-հայտարարեց պատգամավորը:
Նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի «Նիկոլ» վանկարկելիս ինքն իրեն նկատի ունի:
«Ես հավատում եմ, որ իմա անունը վանկարկելիս, դու ձեր անունն եք վանկարկում, որովհետև ասել և ասում եմ, Հայաստանում թավշյա հեղափոխության առաջնորդը մեկն է, և այդ մեկ առաջնորդը Դու ես: Եվ ուրեմն Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պարտավոր են աներկբա ձևով քեզ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: