Վանաձորում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և համախոհների հանրահավաքը

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության հիմանդիր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավոր, Սասուն Միքայելյանը, Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը և մի շարք այլ մասնակիցներ այսօր՝ ապրիլի 28-ին ելույթներ ունեցան Վանաձորի հրապարակում:

«Ես երբեք չեմ մոռանա այս սերը, գորովանքը, այն օգնությունը, որը Լոռվա մարզն է մեզ տվել: Վանաձոր հասնելու ,եր քայլարշավն ամենածանրն էր, որովհետև 20-22 կիլոմետր քայլեցինք անձրևի տակ՝ տեղատարափ անձրևի տակ և մեզ թվում էր, թե այդ օրվանից հետո չենք կարող մեր ճամփան շարունակել: Բայց այն ջերմությունը, որով մեզ ընդունեցին Վանաձորում, ոչ միայն մեր ընկերները, այլև այն մարդիկ, որոնց առաջին անգամ էինք տեսնում, իմացեք, հավիտյան դուք տեղ ունեք մեր սրտում, որովհետև դուք մեզ հույս տվեցիք, դուզ մեզ նոր էներգիա տվեցիք: Եվ ահա, Վանաձոր մտնելուց, մոտավորապես 22 օր հետո, մենք վերադարձել ենք այստեղ, որ ասենք՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քղաքացիներ, դուք հաղթել եք: Ձեր հաղթանակը ձեր ձեռքից որևէ մեկը չի կարող գողանալ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վանաձոր

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 28. April 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել