Փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը Կանադայում է

Ապրիլի 23-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյան և Մոնրեալի քաղաքապետ Վալերի Փլանթի հանդիպումը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

Ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել են, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, Կանադայի ժառանգության նախարար Մելանիե Ջոլին, հասարակական և մշակույթի գործիչներ, հարյուրավոր կանադահայեր:
Այցի շրջանակներում ապրիլի 25-ին Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունցել Կանադայի միջազգային առևտրի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել