Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, «Գործարարությամբ զբաղվելը 2018» ծրագրի վարկանիշային աղյուսակի «Ընկերությունների գրանցումը» ցուցիչով ՀՀ զբաղեցրած դիրքի համար հիմք է հանդիսացել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ իրավաբանական անձանց համար կնիք ունենալու և կնիքի կիրառման պահանջ սահմանող դրույթների առկայությունը:
Նախարարությունը նշում է, որ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 140-Ն որոշմամբ ՀՀ կառավարության մի շարք որոշումներից հանվել է կնիքը օգտագործելու պարտադիր պահանջը, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկայումս ՀՀ կառավարության որոշումներում առկա են կնիքի կիրառելիության վերաբերյալ դրույթներ, որոնք խնդրահարույց են վերոնշյալ տեսանկյունից:
Նախագծով առաջարկվել է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը։