Դատական դեպարտամենտը պարզաբանում է տարածել դատավոր Մնացական Մարտիրոսյանի բացակայության հետ կապված

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Պարզաբանում՝ «azatutyun.am» էլեկտրոնային լրատվամիջոցով ապրիլի 26-ին հրապարակված «ՀՀԿ-ականները սկսել են հեռանալ Հայաստանից» վերտառությամբ նյութում առկա՝«Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում էր նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Նա հատկապես հայտնի է քաղաքական գործերի քննությամբ, իսկ 2010 թվականին էլ հենց այս դատավորը Նիկոլ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել» տեղեկության վերաբերյալ: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ըստ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 2018թ. hունվարի 31-ի հրամանով հաստատված ժամանակացույցի` դատավոր Մնացական Մարտիրոսյանն ամենամյա հերթական արձակուրդի ժամանակահատված է նշել ապրիլ-մայիս ամիսները: Տեղեկացվում է նաև, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն այս պահին գտնվում է աշխատանքի մեջ, սակայն 02.05.2018-18.05.2018թթ. գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում: Դատավորների ամենամյա հերթական արձակուրդների ժամանակացույցը տեղակայված է դատական իշխանության պաշտոնական կայքում, որին կարող եք ծանոթանալ այստեղ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել