Գողություն է կատարվել փաստաբան Երեմ Սարգսյանի ավտոմեքենայից

Երեկ երեկոյան, ժամը 9-ի սահմաններում Զեյթուն համայնքում խանութներից մեկի մոտակայքում գողություն է կատարվել փաստաբան Երեմ Սարգսյանի ավտոմեքենայից, ով այդ պահին մտել էր գնումներ կատարելու։

Փաստաբանը Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ գողացել են ծրարով դրված փաստաթղթեր, որը, իր կարծիքով, կարծել են, թե գումար է, փաստաբանի վկայականը, կախիչով մեքենայում կախված հագուստը։

«Իմ կարծիքով, նկատել են, որ չփակեցի մեքենաս, որովհետև խանութին մոտ էր ու չէի փակել մեքենայի դռները, միշտ այդտեղ կանգնում եմ։ Ինձ թվում է անցորդ է եղել, ու նկատել է բաց է մեքենան և շատ արագ օգտվել է առիթից»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Փաստաբանն արդեն դիմել է ոստիկանություն․ հավանաբար քրեական գործ կհարուցվի, հուսամ, որ ինչ-որ բան կկարողանանք հայտնաբերել։

Նա նաև տեղեկացրել է Փաստաբանների պալատին՝ փաստաբանի վկայականի գողության վերաբերյալ, և փաստաթղթեր ներկայացնելուց հետո կստանա նոր վկայական։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել