Մենք լինելու ենք հանդիպման վայրում. Տիգրան Ավինյան

Այսօր ժամը 12։00-ին ԱԺ  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրել է «Մարիոթ» հյուրանոց՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար՝ հայտարարելով նաև, որ հանդիպումը լրատվամիջոցների ներկայությամբ է անցնելու:

Իրավաբան.net-ի  այն հարցին, թե արդյոք հանդիպումը լինելու է,  «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը պատասխանեց. « Մենք լինելու ենք այնտեղ, արձագանքներ դեռևս չկան: Մենք հանրայնորեն կապվել ենք, կարելի է ասել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել