«Կան տարբեր մեսիջներ, գործարքի առաջարկներ». Նիկոլ Փաշինյան

Արդեն բավականին երկար ժամանակ մենք պնդում ենք, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, Հայաստանում գոյություն ունի նոր իշխանություն և այդ իշխանությունը ժողովուրդն է: Այս մասին հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ:

«Բազմաթիվ ավտոմեքենաներ այսօր արդեն մեր շարժման ակտիվիստների միջոցով մի քանի ժամվա ընթացքում այլևս չկար առանց համարանիշերի կամ փակ համարանիշերով ավտոմեքենա: Ես ներողություն եմ խնդրում, որ ավելի վաղ չի լուծվել այդ խնդիրը, բայց դա կապված է ընդամենը 1 պատճառի հետ: Ամբողջ օրը ես և իմ ընկերները մի հսկայական պարագծով երթ ենք իրականացրել և զբաղված ենք եղել այդ երթով: Ոչ մի լկտի վարորդ: Եթե այդպիսիք նկատվեն, ապա հենց դուք, տեղում այդ խնդիրը պետք է լուծեք, որովհետև դուք իշխանություն  եք Հայաստանում: Կարեն Կարապետյանը չի կարող այդ խնդիրը լուծել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինայնը նշեց, որ երեկ, Հանրապետության հրապարակում նա ժողովրդի կողմից առաջադրվել է որպես ժողովրդի վարչապետի թեկնածու. «Սա շատ պատասխանատու կարգավիճակ է, և, բնականաբար, մենք ակնկալում ենք, որ ԱԺ խմբակցությունները կոնսեսուսով կկայացնեն այդ որոշումը, բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք 1 խնդիր: Խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ ՀՀ-ում հաստատված, կոռումպացված և հակաժողովրդական համակարգը վերացնելը: Հիմա, բնականաբար, կան տարբեր մեսիջներ, գործարքի առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված և հակաժողովրդական համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող»,-նշեց Ազգային ժողովի պատգամավորը:

Նա նշեց, որ ինքը և իր համակիրները կայացրել են մեկ կարևոր որոշում. «Ոլորտների բաժանման, պաշտոններ կիսման մասին որևէ խոսք լինել չի կարող»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել