Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հրաման է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) 2018 թվականի ընթացքում սահմանել է արդյունագործական որսի ենթակա կենդանատեսակները և դրանց չափաքանակները.
1) Կարաս` ջրային բոլոր տարածքներում անսահմանափակ,
2) խեցգետին` Սևանա լճում մինչև 500 տոննա,
3) չսահմանված տարածքների և կենդանատեսակների դեպքում՝ արդյունագործական որսի պայմանագրեր կարող են կնքվել բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:
Սահմանել, որ`
1) ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),
2) խեցգետնի ձվադրման և բազմացման ժամանակահատվածում Սևանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է` համաձայն բնապահպանության նախարարի հրամանի:
Հրամանը ընդունվել է հունվարի 19-ին, ուժի մեջ է մտել փետրվարի 17-ին:
Եվգենյա Համբարձումյան