Ապրիլի 26-ին, ժամը 18։30-ի դրությամբ Երևանի բժշկական կենտրոններում շարունակում է բուժվել հանրահավաքների ընթացքում տարբեր օրերին տուժած 5 քաղաքացի։ Նրանցից 4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունված տուժածներից մեկի վիճակը մնում է ծանր։
Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից։
Բոլորը ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների աչալուրջ հսկողության ներքո