Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ: Քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ և ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության աշխատակազմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել