ՀՀ նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել է ներկայումս վարչապետի պաշտոնակատար, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
«Սարգսյանը առաջարկել է ՀՀԿ ղեկավար ընտրել Կարեն Կարապետյանին»,-լրատվամիջոցին հայտնել է իր աղբյուրը:
Աղբյուրը նաև նշել է, որ նիստը տևել է մինչև առավոտյան ժամը 5-ը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ քննարկվել է կուսակցության ղեկավարի փոփոխման հարցը, սակայն Կարեն Կարապետյանի թեկնածությունը չի քննարկվել. «Սերժ Սարգսյանը առաջարկել է քննարկել կուսակցության ղեկավարի փոփոխման հարցը: Կարեն Կարապետյանի թեկնածությունը չի քննարկվել: ՀՀԿ ղեկավարը, այս պահին, Սերժ Սարգսյանն է»:
Ռուստամ Մախմուդյանը նաև նշեց, որ ինքը անձամբ նիստի մինչև առավոտյան ժամը 5-ը չի եղել: